Կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք՝ Վրաստանում
Փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 258 351 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված [url=https://stopcov.ge/am]stopcov.ge[/url] կայքը:
Երեկ իրականացվել է 9056 թեստավորում, որից 5490-ը հակամարմինների թեստով, 3566-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 681 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 249 709 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 16 մարդ, ընդհանուր՝ 3194:
Կարանտինային գոտում է գտնվում 474 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2676 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 268 պացիենտ: