211652_close_icon
views-count835 դիտում article-date 11:15 01-02-2021

Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը կլուծվեն փետրվարին. ԱՀ ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության անդամները վերջին օրերին այցելել են ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ: Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել օպերատիվ շտաբի կազմակերպչական հարցերին և շտաբի հետագա կարգավիճակին: Առանձնացվել են մի շարք հարցեր, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ (հողի հարկի, գույքի հարկի մասին և այլն): «Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը լուծում կստանան արդեն իսկ փետրվարին, իսկ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն կառավարության որոշումներով, Ազգային Ժողովի կողմից կներկայացվի ԱՀ կառավարությանը՝ ընդունելու համապատասխան որոշումներ (հատկապես խոսքը վերաբերվում է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ նախկինում տնտեսավարող սուբյեկտներին)»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն անդրադարձել է շտաբի կողմից իրականացվելիք նախաձեռնություններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հանրագումարի բերվեց վերջին օրերի ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության այցերը՝ ՀՀ-ում գործող Արցախի...

Опубликовано ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ Воскресенье, 31 января 2021 г.

Նմանատիպ նյութեր