211652_close_icon
views-count1586 դիտում article-date 21:12 04-03-2022

Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱՀ ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։

Նա հանդիպել է ինչպես Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի, այնպես էլ Շտաբում այդ պահին ներկա հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։

Քննարկման առանցքում  պատերազմի հետևանքով ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած  արցախցիներին աջակցելու ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ու ձեռնարկվող միջոցներին վերաբերող հարցերն էին։

Հանդիպման ընթացքում Արթուր Թովմասյանը պատասխանել է ներկաների առաջադրված հարցերին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության
 հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր