211652_close_icon
views-count1218 դիտում article-date 11:40 27-08-2021

Արցախի Աժ նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հերթական անգամ այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ։

Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին. քննարկվել են տարաբնույթ հարցեր։

Շտաբի պետ Միքայել Վիրաբյանն անդրադարձել է մի շարք առանցքային հարցերի, մասնավորապես, իրականացվող երկու՝ ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած առաջին դասարան հաճախող երեխաներին տրամադրվող 10 000-ական դրամի չափով միանվագ աջակցության և ՀՀ-ում բնակվող ու  բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող տեղահանված հողօգտագործողներին տրամադրվելիք ֆինանսական աջակցության ծրագրերին։

Նմանատիպ նյութեր