Վահան Թումասյան. Երկրի իրական դեմքը. միայնակ տարեցները անօգնական ու անպաշտպան
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երկրի իրական դեմքը....
Միայնակ տարեցները անօգնական ու անպաշտպան:
Այսօր, ամբողջ օրը Գյումրու ծայրամասային տնակային ավաններում և գյուղերում էինք: Ամեն օրվա նման սարսափելի ծանր տպավորություններով եմ վերադարձել: Այս տեսանյութում ներկայացվող միայնակ տարեցը մի քանի օր առաջ վայր էր ընկել և ավելի քան մեկ օր մնացել էր սառը հատակին:
Հարևանները 82-ամյա տարեցի տնակի դուռը ջարդել և հայնաբերել էին նրան ցրտահարության շեմին: Հարևանները փորձում են խնամել, անհրաժեշտ փոքր բաներով էլ մենք օգնեցինք: Այսօր կրկին այցելեցինք, դուռը փակ էր, մտածեցինք, թե մի ահազանգերն ու հրապարակումները արդյունք են տվել և տարեց կնոջը տեղափոխել են հիվանդանոց, ցավոք կրկին անգամ անհիմն լավատես դուրս եկանք:
Պաղ վառարանի մոտ ծանր վիճակում տեսանք տարեց կնոջը, երբ դրսից հարևանները դուռը բացեցին....կրկին փայտ տրամադրեցինք, բայց նրան լուրջ խնամք և բուժում է հարկավոր....»: