Արտաշես Խալաթյան. Եթե մենք ցանկանում ենք կառուցել օրենքի երկիր, դա պետք է սկսել հրապարակային խոսքի որակի բարձրացումից
Արտաշես Խալաթյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/artashes.khalatyan/posts/3672209529510898]էջում[/url] գրել է.
«Ընդհանրապես, կարծում եմ, հայ քաղաքական մշակույթի զարգացման ցուցիչ կլինի քաղաքական գործիչների հրապարակային խոսքում ոչ ցենզուրային և խիստ կենցաղային բառամթերքի չօգտագործումը։
Քաղաքական գործիչը և, առավել ևս, երկրի բարձր պետական պաշտոնների հավակնորդը չի կարող խոսել լյումպենին բնորոշ բատապաշարով։
Ասածս ամենևին չի նշանակում, որ քաղաքական գործչի խոսույթը պետք է լինի անպայմանորեն ակադեմիական բնույթի։ Ի վերջո, հասարակությունը պարտավոր չէ նմանվել ուսանողական լսարանի։ Սակայն պարզ ձևակերպված մտքերը չպետք է շփորթել "բլատնոյ" բառամթերքի և "քուչի"լեքսիկոնի հետ։
Եթե մենք ցանկանում ենք կառուցել օրենքի երկիր, դա պետք է սկսել հրապարակային խոսքի որակի բարձրացումից»։