«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տոնվեց Ղափամայի ծեսը. ներկա էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեծ տոնախմբությամբ անցկացվեց Ղափամայի ծեսը:
Նախ, Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ ղափամայի օրհնության կարգ, որից հետո կրթահամալիրի «Հարություն Թոփիկյան»-ի անվան երգչախումբը կատարեց հոգևոր երգեր և մեներգեր:
Շարունակությունը արդեն կրթահամալիրի Մայր դպրոցում էր: Իր ներակայությամբ տոնը պատվել էր հայ երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ , պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանը, ով վերջերս տոնեց իր ծննդյան 80-ամյակը:
Ղափամայի ծեսից բացի կրթահամալիրում նաև «Վարպետ Պետոյի» արվեստանոցի նորամուտն էր, ով վերջերս անժամանակ հեռացավ կյանքից:
Իր խոսքում կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը նշեց, որ կրթահամալիրը վառ կպահի արվեստագետի անունը և տարին երկու անգամ նրա անունով կլինի անվանական մրցանակ:
Մաեստրո Մաթևոսյանն էլ բարձր գնահատեց դպրոցի կարևորությունը մարդու ձևավորման գործում և հատուկ շեշտեց կրթահամալիրի որդեգրած սկզբունքները, որոնք անկասկած լավ մարդ դառնալու թիվ մեկ գրավական են:
Չնայած վերջինիս առողջական խնդիրներին, նա ներկաների համար նաև երգեց և հիացրեց:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի