211652_close_icon
views-count1946 դիտում article-date 13:54 30-01-2021

Վլադիմիր Սանոսյան. «Ավելի ծանր հանդիպում, քան ռուսների դեմ, այլևս չենք ունենա»

Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո՝ հետխաղային բրիֆինգի ընթացքում, լրագրողների հարցերին պատասխանեց նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վլադիմիր Սանոսյանը: [b]-Վլադիմիր, եթե չեմ սխալվում, սա Հայաստանի հավաքականի նորամուտն էր այսպիսի մակարդակում: Ինչպիսի՞ն են տպավորությունները: [/b] -Խաղում էինք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Փորձում էինք, պայքարում էինք: Մենք շատ ուժեղ խմբում ենք հայտնվել, իսկ ռուսների դեմ հանդիպումն ամենածանրն է: Աշխատում էինք խաղի ընթացքում կիրառել այն, ինչ փորձարկել էինք մարզումներին: Հիմա պետք է սկսենք տրամադրվել հաջորդ հանդիպումներին: [b]-Դու խաղում էիր նույն խաղացողների դեմ, որոնք քո մրցակիցներն են նաև Ռուսաստանի Սուպերլիգայում: Հոգեբանորեն ծա՞նր է պարտվել նրանց: [/b] -Ճիշտն ասած՝ այո: Շատերի դեմ խաղում եմ Սուպերլիգայում և չէի ուզում զիջել նրանց: Բայց սա սպորտ է, ամեն ինչ առջևում է: [b]-Ո՞րն է Հայաստանի հավաքականի ուժեղ կողմը և ի՞նչը կարող է լինել Հայաստանի հավաքականի հաղթաթուղքը մյուս հավաքականների՝ Ֆրանսիայի և Վրաստանի դեմ խաղերում: [/b] -Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, մեր թիմը նոր է ձևավորվում: Կարծում եմ, որ ավելի ծանր հանդիպում քան Ռուսաստանի դեմ մենք այլևս չենք ունենա: Պետք է հավատանք մեր ուժերին և միավորներ վաստակենք:

Նմանատիպ նյութեր