Ֆրանսիան փակում է սահմանները ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ
Կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ ռեզիդենտների համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը։ Տեղեկացնում է [url=https://ria.ru/20210129/frantsiya-1595221077.html]ria.ru[/url]-ն։
«ԵՄ-ի սահմաններից դուրս Ֆրանսիայի սահմանով բոլոր մուտքերն ու ելքերը արգելվում են, բացառությամբ հատուկ հանգամանքների», – ասել է Կաստեքսը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հունվարի 31-ից: Արտերկիր հնարավոր է մեկնել միայն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։