1891 դիտում
09:22 30-01-2021
ԱՄՆ պետքարտուղարը Շվեդիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող հարցեր․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ, այսօր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդենի հետ: Հաղորդում է [url=ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Շվեդիայի արտգործնախարարի հետ քննարկել է Մինսկի խմբին առնչվող հարցեր]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ուշադրությամբ հետևելու, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկարատև և կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործընթացն առաջ մղելու ջանքերը:
Պետքարտուղար Բլինքենը հայտնել է ԱՄՆ աջակցությունը Շվեդիայի ԵԱՀԿ նախագահությանը և նրա կենտրոնացումը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտություններում առաջընթացի գրանցման, կլիմայի անվտանգության ամրապնդման և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության վրա:
Արտգործնախարար Լինդեի` Մոսկվա կատարվելիք այցի նախօրեին պետքարտուղար Բլինքենը մտահոգություն հայտնեց խաղաղ հավաքները բռնաճնշելու Ռուսաստանի շարունակվող ջանքերի և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության վերաբերյալ: Նա շնորհակալություն հայտնեց արտգործնախարար Լինդեին՝ ԵԱՀԿ սկզբունքները պաշտպանելու Շվեդիայի վճռական նվիրվածության համար:
Նմանատիպ նյութեր
1870 դիտում
20:40 30-11-2018
Բակո Սահակյանը ՀՀ արտգործնախարարի տեղակալի հետ քննարկել է երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր
Այս բաժնից
2203 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9145 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am