211652_close_icon
views-count5957 դիտում article-date 16:51 29-01-2021

Հայաստանը չի կարողացել ԵՄ-ին ներկայացնել իրերի իրական պատկերը, և ԵՄ-ն, ըստ ամենայնի, առաջնորդվում է ադրբեջանական աղբյուրներով․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ինչու՞ է ԵՄ-ն կոչ անում վերադարձնել 57 հայ գերիների, եթե նրանց թիվն իրականում ավելի մեծ է։ Լավ է, որ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել ևս 57 հայ զինծառայողի: Վատ է, որ ԵՄ-ն կոնկրետ թիվ է նշում, այն դեպքում, երբ Հայաստանում այդ թվի մասին իրականում շատ ավելի մեծ տվյալներ կան նույն ՄԻՊ-ի, իրավապաշտպանների կամ Դավիթ Շահնազարյանի աղբյուրներով: Շատ վատ է, որ Հայաստանը չի կարողացել ԵՄ-ին ներկայացնել իրերի իրական պատկերը, և ԵՄ-ն, ըստ ամենայնի, առաջնորդվում է ադրբեջանական աղբյուրներով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ինչու՞ է ԵՄ-ն կոչ անում վերադարձնել 57 հայ գերիների, եթե նրանց թիվն իրականում ավելի մեծ է Լավ է, որ ԵՄ-ն կոչ է անում...

Posted by Armen Ashotyan on 2021 թ. հունվարի 29, ուրբաթ

Նմանատիպ նյութեր