211652_close_icon
views-count1206 դիտում article-date 14:25 29-01-2021

Տեխասում 11 զինվորական է տուժել անհայտ նյութ օգտագործելուց հետո

Տեխասի Ֆորթ-Բլիս ամերիկյան ռազմակայանի տասնմեկ զինծառայող տուժել է անհայտ նյութի «ներքին ընդունումից» հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է [url=https://ria.ru/20210129/tekhas-1595074972.html]ria.ru[/url] -ը, հաղորդել Է CBS4 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմակայանի հայտարարությունը: Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 28-ին դաշտային զորավարժությունների ժամանակ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում Է որպես օրհասական: Բոլոր զինծառայողները, որոնք մասնակից են միջադեպին, գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Պատահարի այլ հանգամանքների մասին չի հաղորդվում: Ռազմակայանի ղեկավարությունը հետաքննություն Է անցկացնում:

Նմանատիպ նյութեր