Տեխասում ավտոտնակի տանիքի փլման հետևանքով շուրջ 40 մարդ է տուժել
ԱՄՆ Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում երկհարկանի ավտոտնակի տանիքի փլման հետևանքով տուժել է շուրջ 40 մարդ: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Պատահարը տեղի է ունեցել կրոնական հավաքի ժամանակ: Նախնական տվյալներով` հոսպիտալացվել է շուրջ 30 մարդ: Իրավապահ մարմիններն այս պահին ճշտում են պատահարի պատճառը և տուժածների կոնկրետ թիվը:
[url=http://http://itar-tass.com/proisshestviya/1282837]itar-tass.com[/url]