1674 դիտում
11:11 29-01-2021
Երբ կույրը մեկ ուրիշ կույրի է առաջնորդում, երկուսն էլ փոսն են ընկնում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այն, որ երկիրը ազգային աղետի հասցրած վարչապետն ու նրա թիմը պետք է հեռանան իշխանությունից, գոնե ինձ համար ակնհայտ է: Սակայն ընդդիմությունը (թե՛ 17 կուսակցությունները եւ թե՛ մնացած ընդդիմադիր խմբերը) պետք է պատասխանեն երկու հարցի.
1/ քաղաքական ի՞նչ ծրագիր են նրանք իրականացնելու հայկական պետականության փշրանքները փրկելու համար,
2/ ինչպես են նրանք պատկերացնում իշխանափոխությունը:
Վերջերս Արարատ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ 17 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը խոսել է «շենքեր գրավելու եւ զոռով իշխանություն փոխելու» հնարավորության մասին: Այսինքն՝ գործել այնպես, ինչպես Փաշինյանն էր գործում 2018 թվականին: Ամենայն հարգանքով, ենթադրում եմ, որ 17 կուսակցություններին դա չի հաջողվի, որովհետեւ նրանք չեն կարողանում փողոց հանել տասնյակ հազարավոր մարդկանց, իսկ միայն այդ դեպքում է հնարավոր «անպատիժ» գրավել շենքեր, փակել փողոցներ եւ, ի վերջո, հեղափոխություն անել:
Բայց զուտ տեսականորեն եկեք ենթադրենք, որ ի հայտ կգա մի նոր պոպուլիստ եւ դեմագոգ, որը հաջողությամբ կիրականացնի այդ ծրագիրը: Մի՞թե դա լուծելու է որեւէ հարց:
Նույն Արարատ քաղաքում «Առավոտը» հարցազրույցներ է վերցրել վարչապետի կողմնակիցներից, որոնք վստահ են, որ Փաշինյանը ոչ մի բանում ոչ մի մեղք չունի եւ պետք է շարունակի ղեկավարել երկիրը: Նրանք ֆեյքեր չեն, հատուկ պատրաստված մարդիկ չեն՝ նրանք մեր ժողովրդի ներկայացուցիչներն են, որոնք դատողություններ են անում իրենց ունեցած գիտելիքների եւ տեղեկությունների շրջանակներում: Այդ զանգվածն ունի իր մտավոր մակարդակին եւ հայրենիքի ու պետության մասին իր պատկերացումներին համապատասխան վարչապետ:
Ստացվում է համարյա աստվածաշնչյան սյուժե. «Թողեք նրանց. կույրեր են, կույրերի առաջնորդ: Երբ կույրը մեկ ուրիշ կույրի է առաջնորդում, երկուսն էլ փոսն են ընկնում» (Մատթեոս, 15;14)՝ այդ թեմայով կա Պիտեր Բրեյգել-ավագի հրաշալի կտավը: Հիմա պատկերացրեք, որ այդ կույրերին սկսում է առաջնորդել մեկ այլ կույր առաջնորդ՝ փողոցի միջոցով եկած առաջնորդներն այսօր այլ որակներ չեն կարող ունենալ: Ո՞ւմ է ղեկավարելու, ում վրա հենվելու այդ առաջնորդը: Բնականաբար, նույն զանգվածի: Եթե դրանից ինչ-որ բան փոխվելու է, ապա միայն դեպի վատը. նոր հեղափոխությունները եւ խժդժությունները է՛լ ավելի կծանրացնեն մեր վիճակը:
Ավելի իրատեսական սցենարները երեքն են.
ա/ արտահերթ ընտրություններ չեն անցկացվում, Փաշինյանը մնում է մինչեւ 2023 թվականը եւ հերթական ընտրությունների ժամանակ, ամենայն հավանականությամբ, վերարտադրվում է,
բ/ Փաշինյանն այս տարի անցկացնում է արտահերթ ընտրություններ, մնալով վարչապետի պաշտոնում, եւ գրեթե 100 տոկոս հավանականությամբ վերարտադրվում է,
գ/ արտահերթ ընտրություններն անցկացվում է մեկ այլ վարչապետի առկայությամբ, եւ այդ դեպքում ընդդիմությունն ունի որոշակի շանսեր: Բայց անգամ այդ պարագայում չեմ բացառում, որ վերոնշյալ զանգվածը Հայաստանում մեծամասնություն է կազմում, եւ դարձյալ ձայն կտա Փաշինյանին: Դա կնշանակի մի կողմից՝ որ նրա լեգիտիմությունն այլեւս ոչ ոք չի կարող վիճարկել, մյուս կողմից՝ պատմական այս փուլում մենք չենք կարող պետություն ունենալ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2068 դիտում
17:05 24-03-2014
Հսկա КамАЗ-ը փոսն է ընկնում. տեսանյութ
1753 դիտում
22:13 28-01-2024
Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ առյուծներին առաջնորդում են ոչխարները. Հովհաննես Շահինյան
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»