1758 դիտում
10:50 29-01-2021
Պետդեպարտամենտում հավաստել են Իրանի հարցերով ԱՄՆ-ի նոր հատուկ դեսպանորդի նշանակման պլանները
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստել է այն տվյալները, որ նախագահ Ջո Բայդենը մոտ ժամանակներս Բարաք Օբամայի վարչակազմի նախկին օգնական Ռոբերտ Մելլին կնշանակի Իրանի հարցերով նոր հատուկ դեսպանորդի պաշտոնում: Հունվարի 28-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Մելլին նախկինում եղել է նախագահի հատուկ օգնականը, Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Պարսից ծոցի գոտու գործերով Սպիտակ տան համակարգողը, մասնակցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համահարփակ պլանի (ԳՀՀՊ) կնքման՝ Վիեննայի բանակցություններին: Բացի դրանից, նա Օբամայի ավագ խորհրդականն էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի գծով:
Ինչպես, վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացրել է Associated Press գործակալությունը, Մելլին կգլխավորի «տարբեր հայացքների տեր խորթափանց փորձագետների» անձնախումբը: «Մելլի ծառայության ցուցակում են հաջող բանակցությունները, որոնք սահմանափակում են իրանական միջուկային ծրագիրը, եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը համոզված է, որ նա կկարողանա կրկին անել դա»,- ասել է զրուցակիցը:
Ինչպես հունվարի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Վաշինգտոնը Թեհրանից սպասում է վերադարձ ԳՀՀՊ-ի շրջանակում պարտավորությունների կատրմանը, իսկ այնուհետեւ կգնահատի նրա քայլերն ու կորոշի, թե արժե արդյոք միանալ այդ համաձայնագրին, հաղորդել է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10575315]ТАСС[/url]»-ը:
Նմանատիպ նյութեր
2257 դիտում
22:24 23-11-2021
ՄԱԳԱՏԷ-ն հավաստել Է, որ Թեհրանը չի շեղվում ատոմային ծրագրից. Իրանի փոխնախագահ
3225 դիտում
13:46 16-01-2020
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում մեկնաբանել են Ռուսաստանի կառավարության հրաժարականը
1108 դիտում
10:34 11-02-2023
ԱՄՆ Պետդեպարտամենտում ՌԴ-ին մեղադրել են ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը խափանելու մեջ
Այս բաժնից
397 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
544 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
925 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ