211652_close_icon
views-count1511 դիտում article-date 09:51 29-01-2021

Ուկրաինան նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել

Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի [url=https://www.president.gov.ua/documents/292021-36389]կայքում[/url]: «Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը, որը ուժի մեջ է մտնում սույն հրամանագրով, վստահված է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարին», – ասվում է տեքստում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: Ավելի վաղ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը ընդլայնել էր Կրեմլի դեմ պատժամիջոցները՝ փոխելով ԱԱՊԽ որոշումը, որն ընդունվել էր 2020 թվականի դեկտեմբերի 14-ին:

Նմանատիպ նյութեր