1889 դիտում
15:49 28-05-2016
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսական մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վավերացրել է ռուսական մի շարք ԶԼՄ-ների ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Ազգային անվտանգության խորհրդի որոշումը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, ցուցակում ընդգրկված է 17 մարդ: Նրանք են՝ «Առաջին ալիք»-ի տնօրեն Կոնստանտին Էրնստը, Novorus.info-ի գլխավոր խմբագիր Անդրեկ Սուրկովը, «Правда.ру» հոլդինգի սեփականատեր Վադիմ Գորշենինը, TASS գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը, LifeNews-ի նախկին գլխավոր տնօրեն Աշոտ Գաբրելյանովը, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ВГТРК մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Օլեգ Դոբրոդեևը, Россия-1-ի Անտոն Զլատոպոլսկին, НТВ-ի տնօրեն Անդրեյ Կունիցինը, նույն հեռուստաալիքի լրագրող Վլադիմիր Կուլիստիկովը, «Առաջին ալիքի» հաղորդավարուհի Իրադա Զեյնալովան, « Комсомольская правда»-ի գլխավոր տնօրեն և խմբագիր Վլադիմիր Սունգորկինը, Московский комсомолец-ի գլխավոր խմբագիր Պավել Գուսևը, Regnum-ի գլխավոր խմբագիր Վիգեն Հակոբյանը, LifeNews-ի և Regnum թերթի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պոտապովը, Российская газета-ի գլխավոր խմբագիր Վլադիսլավ Ֆրոնինը և Русский репортер-ի գլխավոր խմբագիր Վիտալի Լեյբինը:
Նմանատիպ նյութեր
1539 դիտում
20:14 24-01-2022
Վարչապետը պատասխանում է ԶԼՄ–ների և ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին. ՈՒՂԻՂ
1184 դիտում
14:57 18-02-2015
Ուկրաինան դադարեցնում է ռուսական որոշ ԶԼՄ-ների հավատարմագրումը
Այս բաժնից
823 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին
967 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
1183 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ