Վրացական երկաթուղին առայժմ չի ապաշրջափակվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մեկ շաբաթ առաջ հանդիպել էր Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Գլխավոր թեմաներից մեկը, որը քննարկվել է հանդիպման ժամանակ, աբխազական երկաթուղու վերաբացման հարցն է, ինչը վերջ կդնի Հայաստանի երկաթուղային շրջափակմանը:
Սակայն երկաթուղու վերաբացմանը արդեն գրեթե 30 տարի դեմ են թե՛ աբխազական, թե՛ վրացական կողմերը: Աբխազները պահանջում են, որ բեռնափոխադրումները սահմանին հսկեն իրենք և ոչ թե շվեյցարական կազմակերպությունը, որի հետ առկա է պայմանագիր, իսկ վրացական կողմին երկաթգծի ապաշրջափակումը տնտեսապես ձեռնտու չէ, քանի որ արդյունքում կպակասի վրացական նավահանգիստների և ավտոճանապարհային բեռնափոխադրումների ծավալը, որը ավելի մեծ եկամուտ է ապահովում Վրաստանին:
Դիրքորոշման էական փոփոխություն կլինի, եթե Հայաստանը իրապես սկսի օգտագործել ադրբեջանական երկաթուղին, բայց վրացիները դա այնքան էլ իրատեսական չեն համարում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]