211652_close_icon
views-count1851 դիտում article-date 21:28 28-01-2021

Լարի Քինգի կինը հայտնել է հեռուստահաղորդավարի մահվան իրական պատճառը

[url=https://slaq.am/arm/news/1415517/?fbclid=IwAR0u3_kYDWrTQ6XdqY0G-xg4T9jQ3PVkMquvEvsebc-Dl_pexSOycacu4Xc]Slaq.am[/url]-ը գրում է. Հեռուստահաղորդավար Լարի Քինգի կինը՝ դերասանուհի Շոն Քինգը, հայտնել է, որ ամուսինը մահացել է ոչ թե կոնորավիրուսից, ինչպես հաղորդվել է ի սկզբանե։ Նա Entertainment Tonight-ի հետ զրույցում բացահայտել է հեռուստահաղորդավարի մահվան պատճառն ու վերջին խոսքերը։ «Վարակ էր, սեպսիս։ Այդ պահին նա արդեն իսկ պատրաստ էր հեռանալ, ասեմ ձեզ»,- նշել է նա։ Կնոջ խոսքով՝ Քինը չի ցանկացել մահանալ, սակայն այսքան տարի անց եւ հաղթահարած հիվանդություններից հետո նրա համար բարդ էր, հատկապես կյանքի վերջին տարում։ Անկախ դրանից՝ 87-ամյա հեռուստահաղորդավարը կարողացել է բուժվել կորոնավիրուսից։ «Դա, իհարկե, ազդել է նրա վրա, եւ վիրուսով չպայմանավորված վարակն ի վերջո սպանեց նրան, նա հեռացավ պայքարով»,- նշել է Քինգի կինը։ Քինգի մահվանից կարճ ժամանակ առաջ զույգը կարողացել է շփվել FaceTime-ի վիդեոկապի միջոցով։ «Ես սիրում եմ քեզ, հոգ տար երեխաների մասին»,- հեռուստահաղորդավարի վերջին խոսքերը մեջբերել է նրա կինը։ Ամերիկացի հեռուստահաղորդավարը կյանքից հեռացել է հունվարի 23-ին Լոս Անջելեսում։ Պաշտոնապես նրա մահվան մասին չէր հաղորդվում, սակայն հայտնի էր, որ դրանից կարճ ժամանակ առաջ նրո մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Վերջին մի քանի տարվա ընթավքոմ Քինը ինֆարկտ, ամուսնալուծություն ու սեփական երեխաների մահն է վերապրել։ 1985-2020թթ. Քինը CNN-ով վարել է սեփական «Larry King Live» շոուն՝ նրա կարիերայի ամենակարեւոր հեռուստանախագիծը։ Հաղորդման շնորհիվ նա հայտնի է դարձել ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ աշխարհի այլ երկրներում

Նմանատիպ նյութեր