211652_close_icon
views-count4013 դիտում article-date 08:28 05-04-2018

Նյու Յորքում հարգել են Մարտին Լյութեր Քինգի հիշատակը. «Ամերիկայի ձայն»

Նյու Յորքի սրտում ապրիլի չորսի երեկոյան հնչում էր անվանի ամերիկացի իրավապաշտպան Մարտին Լյութեր Քինգի ձայնը: Հնչում էր նույնքան բարձր և հստակ, ինչպես 50 տարի առաջ այդ օրը Մեմֆիսում, որտեղ Քինգը սպանվեց: Այսօր սակայն ամբիոնը դատարկ էր: Իր վերջին ելույթում Քինգը կարծես կանխագուշակում էր հնարավոր սպանությունը: «Բոլորի նման, ես նույնպես կցանկանայի երկար կյանք: Սակայն, այժմ դա ինձ չի անհանգստացնում: Ես ցանկանում եմ Աստծո կամքը կատարել, իսկ Նա ինձ թույլ է տվել բարձրանալ սարի գագաթը: Այնտեղից ես տեսա խոստացված աշխարհը: Միգուցե ես այնտեղ ձեզ հետ չհասնեմ, սակայն, ցանկանում եմ, որ իմանաք, որ մեր ժողովուրդն այնտեղ հասնելու է»,- ասում էր Մարտին Լյութեր Քինգն իր վերջին ելույթի ընթացքում: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն իր ելույթում նշեց, որ Մարտին Լյութեր Քինգի երազանքը մինչ օրս դեռ չի իրականացել. «Եկեք ազնիվ լինենք, հիսուն տարի առաջ երկրում առկա ցավալի պառակտումը դեռ գոյություն ունի: Դոկտոր Քինգի երազանքը դեռ իրականություն չէ, սակայն, մենք շարունակելու ենք պայքարել դրա համար»: Բազմաթիվ տարեց սևամորթ ամերիկացիներ այնուամենայնիվ ընդգծում են՝ Մարտին Լյութեր Քինգի շնորհիվ անցած կես դարի ընթացքում նրանց կյանքը հիմնովին փոխվել է. «Նրա շնորհիվ ես կարողացել եմ հաճախել Բոստոնի երկու լավագույն դպրոցները և հրաշալի կարիերա ունենալ»: Իրավապաշտպան Ալ Շարփթոնը սակայն կոչ է արել չբավարարվել եղած առաջընթացով. «Նա նաև ծանր օրեր էր կանխատեսում: Օրեր, երբ բոլորս, սևամորթ և սպիտակամորթ, պետք է լինենք միասնական: Միայն այդպես կհաղթահարենք այդ օրերը և ոչ միայն հիշենք Քինգի երազանքը, այլ՝ իրականացնենք այն»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4332818.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր