Ավելի քան 30 հազար ամերիկացիներ դուրս են եկել Հանրապետական կուսակցությունից, հայտնում է The Hill լրատվական կայքը:
Նշվում է, որ ավելի քան 30 հազար ընտրողներ, ովքեր գրանցված են եղել Հանրապետական կուսակցությունում, ըստ ընտրողների գրանցման և կուսակցական պատկանելության փոփոխության վերաբերյալ տվյալների՝ հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո դուրս են եկել Հանրապետական կուսակցությունից:
Հիշեցնենք, որ Թրամփի կողմնակիցները Կապիտոլիում էին ներխուժել հունվարի 6-ին, երբ կոնգրեսականները հավաքվել էին հաստատելու Ջո Բայդենի հաղթանակը նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում: Տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվել էր 6 մարդ: Ներկայացուցիչների պալատն սկսել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ապշտոնանկության գործընթացը՝ նրան մեղադրելով անկարգությունները հրահրելու համար:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ավելի քան 30 հազար ամերիկացի լքել է Հանրապետական կուսակցությունը
2021.01.28 13:53

