1081 դիտում
11:43 28-01-2021
Դեռևս առջևում են Հայոց բանակի հաղթական երթի նոր ժամանակները. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայկական բանակի կազմավորման օրվա կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի սպանե՛ր և մարտիկնե՛ր
Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց բանակի կազմավորման 29-րդ ամյակի առթիվ: Թող մեր զինվորներն առողջ լինեն և ծառայեն խաղաղ երկնքի ներքո, իսկ նրանց ծնողներն ապրեն ապահով ու բարեկեցիկ կյանքով, ուրախության արցունքն աչքերին իրենց զավակներին ծառայության ճանապարհեն ու դիմավորեն նույնքան ուրախությամբ ու հպարտությամբ:
Հայոց բանակը ծնունդ առավ հայ ժողովրդի ծոցից, մեր հայրենիքի համար պատմաքաղաքական դժվարին ժամանակահատվածում՝ Արցախյան գոյամարտի ակունքներում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանական մարտերում։ Իր հիմնադրման առաջին քայլերից սկսած՝ մեր բանակն անցավ պատմական հաղթանակների ճանապարհ՝ թշնամուն պարտադրելով երկարամյա զինադադար, իսկ Հայաստանի ու Արցախի համար ապահովելով անվտանգ կյանքի ու խաղաղ զարգացման հնարավորություններ։
Հայոց բանակի մարտիկները խիզախորեն մարտի ելան նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում։ Հայոց բանակի սպաները, ժամկետային զինծառայողները, պահեստազորայիններն ու կամավորականները 44 օր շարունակ առաջնագծում հերոսական պայքար մղեցին թշնամու դեմ՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով հող հայրենին: Ցավոք, թշնամու նկրտումների և ունեցած ռազմական հնարավորությունների դեմ մեր բանակն ունեցավ ցավալի ու անդառնալի կորուստներ:
Հայոց բանակի մարտիկներն այժմ էլ կանգնած են հայրենի երկրի սահմանների պաշտպանության դիրքերում և իրականացնում են իրենց հայրենապաշտպան առաքելությունը՝ շարունակելով ապահովել Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգությունը, խաղաղ զարգացումն ու հզորացումը։ Լիահույս եմ, որ դեռևս առջևում են Հայոց բանակի հաղթական երթի նոր ժամանակները:
Խունկ և աղոթք Արցախյան պատերազմում իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին և խոնարհումս նրանց ծնողներին, մեր վիրավոր զինծառայողներին շուտափույթ ապաքինում, իսկ ռազմագերիներին՝ բարի վերադարձ»,- ասված է մարզպետ Սանոսյանի ուղերձում:
Նմանատիպ նյութեր
38236 դիտում
00:07 14-03-2017
Դուք հայոց փառապանծ եւ հաղթական բանակի առաջին կին գնդապետներից եք, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ
992 դիտում
17:06 01-02-2014
Բեյրութում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը
Այս բաժնից
553 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
466 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
394 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ