211652_close_icon
views-count1287 դիտում article-date 10:15 28-01-2021

Բանակի կենսունակությամբ է որոշվում պետության ճակատագիրը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայ զինվորականը մշտապես փայլել է իր մարտական բարձր ոգով, կարողություններով ու անձնվիրությամբ։ Հայկական բանակը բազմիցս հերոսական դրվագներով հագեցած հաղթանակներ է տոնել։ Հաղթական ճակատամարտով է սկսվում նաեւ հայերիս պատմությունը, երբ Հայկ Նահապետը, ոչնչացնելով Բելին, սկիզբ է դնում հայկական քաղաքակրթությանը։ Այսօր նշում ենք Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոնը՝ հայկական կանոնավոր բանակի կազմավորման 29-րդ ամյակը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ բանակն այնպիսի համակարգ է, որը մշտապես ներդրումներ է պահանջում․ թեեւ դրանք ֆինանսական օգուտ չեն ենթադրում, սակայն հենց բանակի կենսունակությամբ է որոշվում պետությունների հետագա ճակատագիրը, իսկ հայկական բանակի պարագայում՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների հետագա ճակատագիրն ու անվտանգությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր