3764 դիտում
22:37 27-01-2021
Արթուր Գևորգյան. Ցանկացած քաղաքացի իր ամբողջ ներուժն ու էներգիան պետք է ուղղի հայրենիքի փրկությանը. Armsport.am
«Ով էլ՝ ընտրվի, եթե ունենա իմ մասնագիտական հնարավորություններն օգտագործելու կարիքը, ես պատրաստ եմ օգնել բոլորին՝ հանուն հայկական բռնցքամարտի»,- [url=https://armsport.am/2021/01/27/%d5%b9%d5%af%d5%a1-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b8%d6%80%d5%a4-%d6%86%d5%a5%d5%a4%d5%a5%d6%80%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1-%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a1/]ArmSport[/url]-ի հետ զրույցում ասում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանը, որն առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու:
Արդեն հայտնել էինք, որ ֆեդերացիայի նախագահի ընտրությունների անցկացման լիազորությունը, փոխանցվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
[b]-Պարոն Գևորգյան, հայկական բռնցքամարտում արդեն տարիներ ձգվող իրավիճակի լուծման ի՞նչ ճանապարհ եք տեսնում՝ երկու ֆեդերացիա, երկու հավաքական …
[/b]
-Ինչպես գիտեք՝ տևական ժամանակ է՝ դադարեցրել եմ իմ՝ ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, բայց շարունակում եմ, այսպես ասած, տիրություն անել ֆեդերացիային, քանի դեռ նոր ընտրություններ չեն եղել: Չէր կարելի անտեր թողնել, պետք է ֆինանսավորել, պետք է հարցեր լուծել, մարդիկ պետք է աշխատավարձեր ստանան: Իսկ ինչ վերաբերում է երկու ֆեդերացիա, երկու հավաքական պնդմանը, կարող եմ ասել, որ նման բան չկա, դրանք հորինված սուտ բաներ են: Գոյություն ունի մեկ ֆեդերացիա, որը ճանաչված է միջազգային կառույցի կողմից, որը կարողանում է մրցաշարերի մասնակցել: Մյուս ֆեդերացիան նույնն է, ինչ ցանկացած մարզադպրոց: Հայաստանում կա այդպիսի 30-40 ֆեդերացիա: Դա կեղծ օրակարգ է և հորինված բան: Նման ստերով և կեղծ օրակարգերով երկիրը քանդեցին, ինչի՞ մասին է խոսքը: Ինչպես գիտեք, իմ անձի շուրջ իրականացվող քաղաքական հետապնդումների պատճառով ես որոշեցի դադարեցնել իմ լիազորությունները, քանի որ ես չեմ ուզում, որ երկրում տիրող այն տրամադրությունները, որ կան իմ անձի նկատմամբ, անդրադառնան մարզիկների ու իրենց հաջողությունների վրա: Աստված իրենց հետ: Հիմա պետք է ամեն ինչ անել, որպեսզի նոր ընտրություններ կայանան ու նորմալ մարդիկ գան կառավարման ֆեդերացիայում, որպեսզի շարունակեն այն արդյունավետ աշխատանքը, որ որդեգրել էինք մենք և այն ձեռքբերումները, որ մենք ունեինք:
[b]-Ձեր լիազորությունները վայր դրեցիք նաև այն նպատակով, որ նոր ընտրություններ կազմակերպվեն …
[/b]
-Ոչ այնքան … Իմ անձի նկատմամբ կար քաղաքական հետապնդում, իմ հաշիվները կալանքի տակ են ու հնարավոր չէր այլևս կառավարել ֆեդերացիան, քանի որ ինչու պետք է իմ պատճառով տուժեն մարզիկները… ես որոշեցի դադարեցնել: Բայց, ցավոք, մինչև այսօր դեռ նոր ընտրություններ չեն կայացել ու ես շարունակում եմ աջակցել ֆեդերացիային: Բայց այսօր մենք Ֆեդերացիայի նախագահի ընտրությունների անցկացման լիազորությունը փոխանցել ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի իրենք անաչառ ընտրություններ անցկացնեն, ինչն ինձ իր պատվով է խոստացել նորանշանակ փոխնախարարը: Նա խոստացել է ամենաբարձր պատասխանատվությամբ շատ կարճ ժամկետներում ձեռնամուխ լինել ընտրությունների անցկացմանը: Դա շատ հեշտ է: Այն մարդիկ, ովքեր սպորտում խարդախություններ ու խաբեբայություններ են արել, ինչը չի կարող նպաստել մեր սպորտի զարգացմանը, իրավունք չեն ունենա մասնակցելու ընտրություններին: Կանոնակարգով ամրագրված բոլոր կետերը խստորեն կպահվեն ընտրությունների ընթացքում:
[b]-Չե՞ք առաջադրի Ձեր թեկնածությունը:
[/b]
-Ոչ: Ես ընտրվել էի օրինական ճանապարհով և կարող էի դեռ 5 տարի պաշտոնավարել: Հենց այստեղ է թաղված ձկան գլուխը: 2018 թվականի ընտրությունների շուրջ ստեղծված աղմուկն ամբողջությամբ սուտ էր և կեղծիք: Ասում էին՝ թե մենք հրատապ, հապճեպ կազմակերպեցինք ընտրությունները, չհասցրեցին գալ առաջադրվել, բայց բանից պարզվում է՝ այն երիտասարդը, որ պետք է գար առաջադրվեր, ՀՀ քաղաքացիություն չուներ և առհասարակ չէր կարող առաջադրվել: Սուտն ու կեղծիքը քողարկելով՝ անընդհատ փորձեցին աղմուկ բարձրացնել, ինչն իրենց մոտ հաջողվեց: Օլիմպիական կոմիտեն, ամեն ինչի մասին իմանալով, թելեց ու շարունակեց այդ սուտը: Այսինքն, ամեն ինչ անում էին հայկական սպորտը կործանելու, ևս մեկ աշխատող մարզաձև կործանելու, խանգարելու համար: Հիմա ես չկամ, ձեռքերս լվացել եմ: Աստված ձեզ հետ: Երկիրն ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնած ու ես իմ անձի առջև ավելի լուրջ պատասխանատվություն եմ զգում զբաղվելու իմ երկրի փրկության հարցով, և ոչ թե այս կեղծարարների հետ նման խնդիրների մեջ էներգիաս ծախսել: Այնպես որ, թող նոր ընտրություններ կազմակերպեն, ընտրվեն: Աստված պահապան մեր մարզիկներին, մեր հավաքականին: Թող միայն հաջողություններ գրանցեն:
[b]-Այսինքն պատրա՞ստ եք ամբողջովին թողնել ֆեդերացիան երկար տարիների ծավալած աշխատանքից հետո:
[/b]
-Ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ ստիպված ես թողնել: 20 տարի թաղում են հայկական սպորտն ու դեռ ծիլեր ենք տալիս: Ինձ հաջողվեց մեր մարզաձևում բեկում մտցնել և ֆանտաստիկ արդյունքներ գրանցել, ունենալ հիանալի մարզիկներ և նոր անուններ հայկական սպորտում: Բայց երբ երկրում նման մթնոլորտ է ու նման գործելաոճ, քո լավ աշխատանքը դառնում է իրենց աչքի փուշը, քանի որ երբ դու լավ ես աշխատում, կամա թե ակամա ցույց ես տալիս իրենց անպիտան ու ոչ աշխատունակ լինելը: Ամբողջ խնդիրը հենց դրանում է: Դեռ կհասցնենք սպորտին անդրադառնալ ու սպորտը ոտքի կանգնեցնել: Հիմա ավելի կարևոր խնդիրներ կան: Հիմա ավելի շատ երկիրն է փրկել պետք, քանի որ իսկապես շատ ,շատ վատ վիճակում ենք:
[b]-Նշեցիք՝ երկրի փրկության հարցով զբաղվելու պատասխանատվություն եք զգում: Ունե՞ք հստակ ծրագրեր այս առումով:
[/b]
-Մենք երկիր ենք կորցրել, ու շարունակում ենք կորցնել, ինչի մասին է խոսքը: Ու այստեղ արդեն ոչ թե քաղաքականությունն է հարցը, այլ այն, որ հիմա կան հայեր և ոչ հայեր, կան դավաճաններ և ազգանվեր մարդիկ: Տարբերությունը դա է: Երբ ժամանակին սևերի ու սպիտակների էին բաժանում, մենք վրդովվում էինք, ասում էինք՝ ինչու են հասարակությունը բաժանում, բայց չէինք հասկանում, որ այս մարդիկ հստակ գիտակցում են՝ իրենք տականքն են, իսկ մյուս կողմում հայն է կանգնած: Եվ իրենք ամեն ինչ պետք է անեն հային սպանելու համար: Ու հիմա խնդիրն այն է, որ հայը պետք է պաշտպանվի՝ ուզած, թե չուզած: Ցանկացած քաղաքացի իր ամբողջ ներուժն ու էներգիան պետք է ուղղի հայրենիքի փրկությանը: Շատ ավելի կարևոր խնդիր ես այսօր երկրում չեմ տեսնում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ [url=https://armsport.am/2021/01/27/%d5%b9%d5%af%d5%a1-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b8%d6%80%d5%a4-%d6%86%d5%a5%d5%a4%d5%a5%d6%80%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1-%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a1/]Armsport.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
1212 դիտում
22:14 30-09-2015
Դատարկ շահարկումների փոխարեն, Ադրբեջանը պետք է իր քայլերն ուղղի դեպի կառուցողական մոտեցում . Հ. Նաղդալյան
Այս բաժնից
1753 դիտում
23:21 20-11-2024
61 կգ քաշային կարգում Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ
1813 դիտում
22:55 20-11-2024
67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է Արայիկ Հարությունյանը
2047 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը