211652_close_icon
views-count1975 դիտում article-date 17:42 27-01-2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ոստիկանության պետ և ԱԻՊԾ տնօրեն նշանակելու հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Ոստիկանության պետ նշանակելու մասին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ծառայության գնդապետ Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։

Նմանատիպ նյութեր