211652_close_icon
views-count3338 դիտում article-date 20:32 03-11-2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատման մի շարք հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 3-ի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը: Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ ԱՀ նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արկադի Սողոմոնյանն ազատվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալի, Դավիթ Ավանեսյանը՝ ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի, Էրիկ Գրիգորյանը՝ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի, Գագիկ Հայրապետյանը՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի և Արտակ Առստամյանը՝ ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության օգնականի պաշտոններից:

Նմանատիպ նյութեր