Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով
Հունվարի 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
[b]Երևան քաղաքում՝[/b]
Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:
[b]Երևան քաղաքի հունվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ[/b].
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 8.50C (1987 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.80C (1983 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -5.10C