211652_close_icon
views-count127537 դիտում article-date 13:08 27-01-2021

Դիմակավորված ավազակային հարձակում Արարատի մարզում․ կապել են տարեց կնոջն ու նրանից հափշտակել գումար ու ոսկյա զարդեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 26-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 04։00-ի սահմաններում, Ոստիկանության Արտաշատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ ժամեր առաջ Արարատի մարզի Շահումյան գյուղում անհայտ անձը դիմակավորված ավազակային հարձակում է կատարել նույն գյուղի բնակիչ 85-ամյա Ռոզա Դ․-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Կամո Ցուցուլյանի, Ոստիկանության Արտաշատի բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և ավագ քննիչ Շիրինյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Ոստիկանության փորձաքրեագետը։ Պարզվել է, որ անհայտ անձը հունվարի 26-ին ժամը 23։00-ի սահմաններում մտել է Ռոզա Դ․-ի տուն, կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերը, պահանջել գումար, ոսկյա զարդեր, որից հետո տունը տակնուվրա է արել և ննջասենյակից հափշտակել գումար և ոսկյա զարդեր։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ ՔրՕր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշերով հարուցվել է քրեական գործ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները՝ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տաք հետքերով, ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են՝ ով է ավազակային հարձակում կատարողը և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել Ոստիկանության Արտաշատի բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը նույն գյուղի բնակիչ 28-ամյա Արտյոմ Թ․-ն է, ով այնուհետև Արտաշատի ոստիկանությունից ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ, որպես կասկածյալ, հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, ինչպես նաև պարզվում է, թե կասկածյալը հանցակիցներ ունեցել է, թե՝ ոչ, և ինչքան գումար և ոսկեղեն է հափշտակել տարեց կնոջ տանից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր