211652_close_icon
views-count61334 դիտում article-date 19:46 27-06-2017

Ավազակային հարձակում Արագածոտնի մարզում. 3 դիմակավորված ճիվաղներ կապել են իրենց զոհերին և պահանջել ոսկյա, արծաթյա զարդեր ու գումար

Այսօր՝ հունիսի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:30-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք պատուհանը բացելու միջոցով մտել են Շամիրամ գյուղի 3-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 6-րդ տուն և բռնություն կիրառել այնտեղ գտնվող 32-ամյա Պրիսկ Հասանյանի, 64-ամյա Շիրին Քալոյանի, 47-ամյա Խարիֆ Օզմանյանի նկատմամբ: Դիմակավորված ճիվաղները նրանցից պահանջել են գումար, ոսկյա և արծաթյա զարդեր, սակայն ստահակները դիմադրության են արժանացել և աղմուկի վրա դիմել փախուստի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դիմակավորված ճիվաղները եղել են դանակներով և կպչուն ժապավեններով տուժածներին կապել են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր