1935 դիտում
14:12 24-01-2021
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում ազատ արձակել Նավալնիին, բոլոր լրագրողներին և քաղաքացիներին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի, Եվրասիայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով ենթակոմիտեի անդամները կոչով դիմել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5749009.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Կոչում, մասնավորապես, ասված է, որ Ալեքսեյ Նավալնին կալանավորվել է «կասկածելի մեղադրանքների» հիման վրա: Կոնգրեսականները նաև կոչ են անում ազատ արձակել «բոլոր լրագրողներին և քաղաքացիներին», ովքեր ձերբակալվել են այս ընթացքում, ներառյալ նրանց, ովքեր եկել էին օդանավակայան՝ դիմավորելու ընդդիմադիրն առաջնորդին:
«Մենք խորապես մտահոգված ենք վերջին իրադարձություններով, Ռուսաստանի Դաշնության համակարգված գործողություններով (...)՝ ճնշելու համար Ռուսաստանում խոսքի ազատությունը, քաղաքացիական հասարակությունը, անկախ ձայները և հեռանկարները: Միացյալ Նահանգների Կոնգրեսը սատարում է ռուսաստանցիներին (...), ովքեր ցանկանում են, որ կառավարությունը սպասարկի իրենց շահերը առանց կոռուպցիայի և հետապնդումների: Մենք կշարունակենք ուսումնասիրել բոլոր դիվանագիտական և պատժիչ միջոցները կիրառելու հնարավորությունը ՝ ի պատասխան պարոն Նավալնիի և նրա կողմնակիցների դեմ ուղղված այս սաստիկ գործողությունների»,- ասված է կոնգրեսականների կոչում:
Կոչի հեղինակները նախազգուշացնում են. «Եթե պարոն Նավալնին կամ նրա ձերբակալության համար կալանավորված լրագրողներից և քաղաքացիներից որևէ մեկը դառնա ֆիզիկական բռնության զոհ, մենք անմիջապես կսկսենք աշխատել նախագահ Բայդենի և նրա վարչակազմի հետ, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատվություն կրի մարդու իրավունքների՝ նման կոպիտ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված խախտումների համար»:
Նմանատիպ նյութեր
1569 դիտում
10:41 27-01-2021
G7- ի երկրները կոչ են արել ազատ արձակել Նավալնիին
766 դիտում
14:41 18-01-2023
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել Նավալնիին
1177 դիտում
13:16 02-05-2015
ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանին և Թուրքիային ազատ արձակել բանտարկված լրագրողներին
Այս բաժնից
937 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
979 դիտում
20:03 21-11-2024
Նիդեռլանդներ այցելելու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի
832 դիտում
19:37 21-11-2024
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա