211652_close_icon
views-count6058 դիտում article-date 23:01 26-01-2021

Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը

ՌԴ Կառավարությունը չեղարկել է եւս չորս երկրների՝ Հնդկաստանի, Քաթարի, Ֆինլանդիայի եւ Վիետնամի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի արգելքը։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Փաստաթղթում ասվում է, որ նշված երկրների քաղաքացիներին եւ նրանց, ովքեր այնտեղ կացության կարգավիճակ ունեն, թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան օդային անցակետերով: «Ռուսաստանցիներն իրենց հերթին նույնպես կարող են մեկնել այդ երկրներից որեւէ մեկը», — նշվում է որոշման մեջ: Ռուսաստանը հունվարի 27-ից կվերսկսի ավիահաղորդակցությունը Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի եւ Կատարի հետ: Այդ երկրներ չվերթները Մոսկվայից կմեկնեն շաբաթական մի քանի անգամ։

Նմանատիպ նյութեր