1800 դիտում
23:29 16-12-2021
Շվեդիան չեղարկել Է Սկանդինավիայի մյուս երկրների քաղաքացիների ազատ մուտքը
Շվեդիայի կառավարությունը չեղարկել Է Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի եւ Իսլանդիայի քաղաքացիների համար առանց պատվաստման մասին հավաստագիր (սանիտարական անձնագիր) ներկայացնելու երկիր մուտքի իրավունքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 21-ից: Առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Լենա Հալենգրենը մամուլի ասուլիսում բոլոր ժամանողներին կոչ Է արել՝ ժամանելուց հետո կորոնավիրուսի թեստ հանձնել համաճարակաբանական իրադրության վատթարացման կապակցությամբ:
Նա նշել Է, որ վարակի տարածումը կտրուկ արագանում Է եւ օմիկրոնի կապակցությամբ դժվար Է կանխատեսել, թե ինչպես այն կտարածվի ապագայում: Նախարարը նաեւ նախազգուշացրել Է, որ Սուրբ Ծնունդը բարեկամների ու մտերիմների հետ տոնելն առայժմ թույլատրվում Է, բայց ճիշտ կլինի հավաքվել նեղ շրջանակով, եւ եթե ինչ-որ մեկի մոտ հայտնվեն շնչուղիների հիվանդության ախտանշաններ, ավելի լավ Է չեղարկել մասնակցությունը երեկույթին: Շվեդիան Եվրոպայի մյուս երկրներից տարբերվել Է քովիդ-սահմանափակումների նկատմամբ համեմատաբար մեղմ մոտեցմամբ, նրա իշխանությունները ավելքի շատ հույսը դրել են քաղաքացիների գիտակցականության վրա, քան արգելքների եւ կարգադրությունների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր
1562 դիտում
13:23 27-11-2014
Հյուսիսային Սկանդինավիայի հեքիաթային տանիքները. ֆոտոշարք
7481 դիտում
16:34 17-03-2020
Արգելվել է 16 երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ
6220 դիտում
23:01 26-01-2021
Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը
Այս բաժնից
1096 դիտում
23:54 24-11-2024
Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է սկսել Թբիլիսիի կենտրոնում
988 դիտում
21:19 24-11-2024
Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
1069 դիտում
19:01 24-11-2024
Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու