1298 դիտում
17:45 26-01-2021
Ռազմիկ Գրիգորյանը կգլխավորի Հայաստանի Մ-19 հավաքականը
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռազմիկ Գրիգորյանը: Նրան կօգնի Արմեն Սանամյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ռազմիկ Գրիգորյանը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է: Որպես մարզիչ՝ նույնպես աշխատել է Հայաստանի ազգային հավաքականում՝ օգնելով Արթուր Պետրոսյանին: Աշխատել է նաև «Արարատ-Արմենիայում» և «Լոռիում»՝ որպես գլխավոր մարզչի օգնական, գլխավորել է «Դիլիջանը», ներկայումս «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչն է:
Հայաստանի Մ-19 հավաքականը 2002 թ. ծնված ֆուտբոլիստներից կազմավորված այն թիմն է, որը դեռևս 2020 թ. հոկտեմբերին, Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, պետք է մասնակցեր 2020/2021 առաջնության որակավորման փուլին: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարը հետաձգվել էր և կկայանա 2021 թ. մարտին՝ Նիդեռլանդներում: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցներն են Նիդեռլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականները:
Նմանատիպ նյութեր
1588 դիտում
21:49 28-02-2014
Ռուսաստանի ընտրանու հետ խաղին Հայաստանի հավաքականը կգլխավորի Վարդան Մինասյանը
833 դիտում
18:05 26-11-2014
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կգլխավորի Մարկ Լելևրը
2032 դիտում
18:33 16-06-2021
Վարազդատ Ավետիսյանը կգլխավորի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը
Այս բաժնից
1228 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1240 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1492 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը