211652_close_icon
views-count1900 դիտում article-date 16:52 26-01-2021

Դավիթ Տոնոյանը փորձեց մաքրվել եւ հաստատել, որ առաջնային մեղավորը վարչապետ Փաշինյանն է. Հովհաննես Հարությունյան․ NEWS.am

Պաշտպանության նախկին նխարար Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցով փորձեց եւս մեկ անգամ մաքրվել եւ հաստատել, որ ամեն դեպքում առաջնային մեղավորը վարչապետ Փաշինյանն է: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։ Գրում է [url=https://news.am/arm/news/625490.html?fbclid=IwAR3w32_dcQD7-Tqc0-Qsifvr4jcY3EmNxPTE-r5O73I6BOyDl07mEIOREDg]NEWS.am[/url]-ը։ «Նա հաստատեց ԶՈՒ ԳՇ պետի կողմից արված այն միտքը, որ իրենք զգուշացրել են Փաշինյանին, որ անկարող է բանակը այս տեմպերով պատերազմել Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդհնուր հարձակման դեմ: Հաստատեց, որ դա ասվել է նաեւ պատերազմից ավելի վաղ, որ ամեն ինչ պետք է արվի դիվանագիտության ուղղությամբ պատերազմը կանխելու կամ գոնե հետաձգելու նպատակով»,-ասաց նա: Իր հերթին «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը հիշեց հայտնի խոսքը, թե Զատիկից հետո ձու չեն ներկում. «Եթե պարոն Տոնոյանն ուներ շեշտադրումներ, ասելիքներ, նա անմիջական պատասխանատուներից մեկն էր, որ պետք է պատերազմը վարեր: Սա նույն պարոն Տոնոյանն է, այն կեղծ թեզը եւ փափուկ բարձը դնողն էր, որ ասաց՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»: Այսօր կարծես թե Փաշինյանի ջրաղացին ջուր լցնելու համար թենիս խաղան, մեն մեկը մյուսի դաշտ գցելով փորձում են հանրային օարակարգը շեղել դավաճանական իշխանությանը հեռացնելու գործընթացից: Ամեն մեկը կարգում է մի մեղավոր, սեփական անմեղությունը փորձում է ներկայացնել: Տոնոյանը եթե ոչ հավասար, ապա ոչ պակաս պատասխանատու է այս դավաճանական ողջ գործընթացի համար: Առաջիկայում, երբ կունենանք լեգիտիմ, հայի տեսակին հարիր իշխանությունները, ապա Տոնոյանը եւս կունենա իր պատասխանատվության բաժինը»:

Նմանատիպ նյութեր