211652_close_icon
views-count19670 դիտում article-date 15:42 13-06-2020

Ով ապուշ չի, գիտի որ համաճարակի տարածման միակ մեղավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փաշինյանի նոր մեղադրանքը՝ ժողովուրդը նախկին է ինքն ու իմ քայլը ներկան. ընտրեք՝ որից ազատվել Ով ապուշ չի գիտի որ համաճարակի տարածման միակ մեղավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ու նրա խամաճիկ իմ քայլը՝ գլխավոր երկու պատճառով՝ 1-ին ուշացրեց կանխարգելող միջոցառումները, թույլ արտկարգ վիճակ սահմանեց, 2-րդ այն պահին երբ համաճարակը դեռ չէր նվազում, պետք էր խստացնել կարանտինը, հակառակն արեց՝ մայիսի 4֊ին բացեց հիմնարկները, ապա տրանսպորտը՝ և կանախատեսումը որ համաճարակի բռնկում է լինելու, իրականացավ։ Սակայն Նիկոլ Փաշինյանը իր ձախողումներն քննադատողներին է մեղադրում, իսկ մեղադրանքը մեկն է՝ նրանց հերթով բոլորին կապում է նախկինների հետ, հասավ այնտեղ որ իր միջի ֆաշիստը դուրս եկավ և ընդդիմախոսներին Հիտլերի հանգույն բացիլ անվանեց։ Բայց աղետը այն չափերի է հասել, որ մեղավորները չեն հերիքում, նոր մեղավորներ են հարկավոր, և այսօր ուղիղ մեղադրեց ամբողջ ժողովրդին համաճարակի տարածման համար, որ նախկինից այնպիսի «մեղքեր» է ժառանգել, որ համաճարակի դեմ չի պայքարում, այսինքն ամբողջ ժողովրդին հանեց նախկին։ Այսինքն՝ ժողովուրդը նախկին է Նիկոլն ու իմ քայլը ներկան։ Ընտրեք որից ազատվել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր