2493 դիտում
13:40 25-01-2021
Թուրքիայում հայ համայնքի երիտասարդները հանդիպել են Էրդողանի գրասենյակի ղեկավարի հետ
Հունվարի 22-ին Թուրքիայի հայ, հույն, ասորի և հրեա համայնքների երիտասարդները Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահի գրասենյակի ղեկավարներից Հասան Դողանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ հանդիպմանը Կ․ Պոլսի հայոց պատրիարքության աթոռից մասնակցել են «Մենթի-Մենթոր» ծրագրի 14 երիտասարդ, ինչպես նաև հիշյալ ծրագրի համակարգողներ Մերի Թաքսի Դեվեջյանն ու Արաս Յոլուսևերը։
Թուրքիայի փոքրամասնությունների համայնքի ներկայացուցիչները հանդիպմանը կարճ անդրադարձ են կատարել իրենց համայնքներին, այնուհետև ընդգծել նոր ծրագրերի ստեղծման անհրաժեշտությունը։
Հայ համայնքի երիտասարդներից Ջանին Ազիզովը նշել է, որ նմանատիպ հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեն, եթե դրանք ավելի լայն շրջանակների հետ իրականացվեն։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանն էլ այդ առիթով անդրադարձել է հաղորդակցության կարևորությանը և շեշտել՝ երիտասարդության կարևորությունը Թուրքիայի առաջադիմության համար։ Դողանը նաև հայտնել է, որ այդպիսի հանդիպումները առիթ են տարբեր համայնքների երիտասարդների շփումների համար։
Նմանատիպ նյութեր
2249 դիտում
18:11 19-02-2014
«Հավատամք» երգչախումը հանդիպել է Գրոդնոյի հայ համայնքի ղեկավարի հետ
Այս բաժնից
985 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1051 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
676 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում