«Հավատամք» երգչախումը հանդիպել է Գրոդնոյի հայ համայնքի ղեկավարի հետ
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու Հոգևոր Տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ, եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի համանուն երգչախումբը գտնվում է Բելառուսի Գրոդնո քաղաքում, որտեղ փետրվարի 19-22-ը կմասնակցի «Коложский Благовест» միջազգային փառատոնին:
Փետրվար 18-ին «Հավատամք» երգչախմբին այցելեցին Գրոդնո քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները` գլխավորությամբ համայնքի ղեկավար Գրիգոր Ադամյանի: Նա ուրախ է, որ միջազգային փառատոնին նաև Հայաստանն է մասնակցելու:
Համայնքի ներկայացուցիչները նաև ցանկություն հայտնեցին, որ «Հավատամք» երգչախումբը հանդիպի Գրոդնոյի հայ համայնքի հետ: