2328 դիտում
11:13 25-01-2021
Ռուսաստանը հեռացվել է միջազգային լուսնային ծրագրի նախագծերի քննարկումից
Ռուսաստանի ներկայացուցիչներին հեռացրել են փորձագիտական խմբից, որը զբաղվում է մերձլուսնային Gateway կայանի ստեղծման հեռանկարների քննարկմամբ`նախագծում իր անբավարար դերի մասին ռուսական կողմի հայտարարություններից հետո: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20210125/otstranenie-1594410088.html]ria.ru[/url]-ն՝ վկայակոչելով հրթիռա-տիեզերական ոլորտի աղբյուր:
«Ռուսաստանի ներկայացուցիչները հեռացվում են այս թեմայի շուրջ քննարկումներից, հեռացվում են նամակների, քննարկումների, նյութերի հասանելիությունից», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով, այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է իր ներկայիս դերում Gateway մերձլուսնային կայանի ստեղծման նախագծին մասնակցելու անպատրաստության մասին:
Ամերիկյան լուսնային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Լուսնի ուղեծրում Gateway կայան ստեղծել: 2017-ին Ռոսկոսմոսը և ՆԱՍԱ-ն համաձայնություն կնքեցին այս կայանի համատեղ ստեղծման մասին, բայց ավելի ուշ Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց, որ Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ մասնակցել այս նախագծին, քանի որ իրեն բավականաչափ մեծ դեր չի հատկացվում, իսկ նախագիծն ինքնին ամերիկակենտրոն անվանեց:
Նմանատիպ նյութեր
792 դիտում
16:19 15-07-2022
Բանկային գաղտնիքին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը հանվել է հանրային քննարկումից. ՊԵԿ
4232 դիտում
09:30 06-10-2016
Համաներման նախագիծը խորհրդարան կուղարկվի կառավարության ծրագրի քննարկումից հետո. «Ժողովուրդ»
2856 դիտում
14:22 22-01-2014
Google –ի քարտեզը գաղտնազերծել է «այլմորորակայինների լուսնային բազան»
Այս բաժնից
865 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու