Համաներման նախագիծը խորհրդարան կուղարկվի կառավարության ծրագրի քննարկումից հետո. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մինչև հոկտեմբերի 23-ը խորհրդարանին պետք է ներկայացնի իր ծրագիրը։ Այն ԱԺ-ին ներկայացնելուց հետո հինգ օրվա ընթացքում պետք է քննարկվի և քվեարկության դրվի։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները ծրագրել են անկախության 25-ամյակին նվիրված համաներման նախագիծը խորհրդարան ուղարկել կառավարության ծրագրի քննարկումներից հետո։ Ժամանակագրությամբ ստացվում է, որ դա կարող է տեղի ունենալ Նոյեմբերի սկզբին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին նախատեսված է ՀՀԿ համագումարը։ Չնայած պաշտոնական աղբյուրներն առանձնապես չեն հերքում, որ առաջիկայում համաներում է հայտարարվելու, սակայն միաժամանակ խուսափում են ժամկետներ նշելուց՝ գիտակցելով որ նախընտրական շրջանում ենք գտնվում, և ակնհայտ է, որ իշխանությունները կցանկանան, որպեսզի համաներման նախագիծը ընտրություններին հնարավորինս մոտ լինի, որ ձայներ հավաքեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]