Կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար
Կորոնավիրուսի համավարակից հետո վերականգնման ընթացքում, կրթության ոլորտը պետք է արժանանա մեծ ուշադրության և ներդրումների, սակայն դեռեւս նկատվում է ֆինանսավորումը կրճատելու միտում, հայտարարել է ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով գործակալության (ՅՈՒՆԵՍԿՕ) ղեկավար Օդրե Ազուլեն:
«Այսօր ես կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն՝ ի շահ համընդհանուր բարօրության՝ որպես վերականգնման մաս, «[url=https://tass.ru/obschestvo/10532855]ТАСС[/url]» գործակալության փոխանցմամբ, ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը:
«Մեզ պետք է բավարար ֆինանսավորմամբ ծրագիր դպրոցների անվտանգ բացման համար, որն ուղղված կլինի բնակչության առավել խոցելի շերտերին եւ որը թույլ կտա կրթությունը վերադարձրել ճիշտ ուղու վրա COVID-19 սերնդի համար», ավելացրել է Օդրե Ազուլեն:
Հայտարարության մեջ նշված է, որ կրթությունը բնավ առաջին տեղում չէ վերականգնման ցուցակում. կազմակերպության կանխատեսմամբ՝ այդ ոլորտը կստանա աշխարհում ընդհանուր օգնության ընդամենը 0,78 տոկոսը: Բացի այդ, համավարակի պատճառով կրթության ֆինանսական աջակցությունը կրճատվել է 12 տոկոսով: