422 դիտում
15:57 06-10-2015
Հայագիտությունը և տեխնոլոգիական կրթությունը` որպես համագործակցության առաջնահերթություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է "Volkswagen" հիմնադրամի գլխավոր քարտուղար Վիլհելմ Քրուլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ոլորտները: Արմեն Աշոտյանը ներկայացրել է Հայաստանում գիտության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես, պետբյուջի հատկացումների և ֆինանսավորման մեխանիզմների տեսանկյունից:
Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության գերակա ուղղությունները գիտության ոլորտում` ՏՏ, ինժեներական, տեխնոլոգիական կրթություն և այլն: Արմեն Աշոտյանը կարևորել է նաև ոլորտի միջազգայնացման խնդիրը` ընդգծելով գիտության ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությունը: Այդ համատեքստում նախարարն անդրադարձել է ԵՄ "Հորիզոն 2020" ծրագրում Հայաստանի մասնակցությանը: Արմեն Աշոտյանը կարևորել է հատկապես հայագիտության ցանցի զարգացումը եվրոպական բուհերում, ինչպես նաև Պոլիտեխնիկի հենքի վրա տեխնոլոգիական կրթության նոր հնարավորությունների խնդիրը:
Վիլհելմ Քրուլի խոսքով` հիմնադրամի ֆինանսավորմամբ տարիներ շարունակ Հայաստանից Գերմանիա են հրավիրվում երիտասարդ ճանաչված գիտնականներ, ովքեր իրենց գիտական գործունեությունը շարունակում են գերմանական տարբեր գիտակրթական, հետազոտական կառույցներում և հետխորհրդային երկրների շարքում լավագույններից են համարվում: Միաժամանակ, նշվել է մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը, որոնք կօգնեն տվյալ մասնագետներին, համապատասխան որակավորում ստանալուց հետո, վերադառնալ Հայաստան և իրենց փորձը ներդնել հայրենիքում:
Վիլհելմ Քրուլը նաև ընդգծել է, որ հիմնադրամի խորհուրդը ցանկանում է իր աշխատանքն ավելի ընդլայնել կովկասյան տարածաշրջանում, մասնավորապես, հիմնադրամը պատրաստ է քննարկել համատեղ գիտական հետազոտությունների և մշակումների իրականացման, հայկական և գերմանական գիտական կազմակերպությունների ու բուհերի փոխադարձ կապերի ստեղծման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հետխորհրդային երկրներում գիտության զարգացման խնդիրներին, մասնավորապես, ենթակառուցվածքների և լաբորատորիաների, գիտնականների փոխանակման և շարժունության, համապատասխան ակադեմիական կապերի զարգացման և "ուղեղների արտահոսքի" հետ կապված հարցերին:
Նմանատիպ նյութեր
1244 դիտում
10:15 25-01-2021
Կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար
2146 դիտում
22:44 28-03-2023
Մոսկվայում տեղի կունենա «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով