211652_close_icon
views-count8074 դիտում article-date 22:19 24-01-2021

Մակունցն ու Կարապետյանը գիտեն և այնպիսի բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները կցնցվեն սարսափից. Գաբրիելյանով. Tert.am

Ռուսաստանաբնակ լրագրող, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրիելյանովը բացահայտումներ է արել Լիլիթ Մակունցի և Վլադիմիր Կարապետյանի՝ ԱՄՆ-ում Ուկրաինայում դեսպաններ նշանակվելու մասին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/24/makunts/3504533]Tert.am[/url]-ը: «Ինչպես ինձ հայտնել են հատուկ ծառայություններից, Լիլիթ Մակունցի և Վլադիմիր Կարապետյանի նշանակումը, օպերատիվ ծառայությունների աշխատակիցների լեզվով կոչվում է առանցքային վկաների հեռացում հարվածի տակից: ԱԱԾ աշխատակիցներն ինձ հայտնել են, որ Մակունցն ու Կարապետյանը գիտեն և Փաշինյանի՝ իշխանության կորստից հետո այնպիսի բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները կցնցվեն սարսափից»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Գաբրիելյանովը: Վերջինս նշել է, որ «Մակունցը՝ որպես Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի, գիտի Փաշինյանի բոլոր ընտանեկան գաղտնիքները և կարող է այնպիսի բաներ պատմել Փաշինյանի կնոջ մասին, որ ընկած կանանց ճակատագրերը սերիալներից մենաստանի միանձնուհիների ճակատագիր կթվա»:

Նմանատիպ նյութեր