Նարինե Դիլբարյան. Իրանը դարձյալ փորձ է կատարում տարծաշրջանում վերադիրքավորվել
«Ժառանգութուն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իրանը դարձյալ փորձ է կատարում տարծաշրջանում մեր պարտված պատերազմից հետո վերադիրքավորվելու, արտգործնախարար Մուհամմադ Զարիֆի այցը տարածաշրջան կբացահայտի դրա երկու հնարավոր ուղղությունները.
ա) տարածաշրջանում Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի հետ համագործակցած համակշռել, այսինքն՝ զսպել Թուրքիայի աճող ազդեցությունը, դրանով իսկ Ադրբեջանին հասկացնել, որ Թուրքիայի մեծացող կշիռն իրենց վրա էլ է ծանր անդրադառնալու, կամ
բ) համագործակցել Թուրքիայի հետ՝ նրանից ստանալով երաշխիքներ իր դեմ չգործելու ՆԱՏՕ-ի շրջանակներում:
Մեր ազդեցությունը տվյալ ընտրության վրա մեծ չէ արդեն, բայց օգտագործել այն պետք է դիվանագիտորեն և հետևողական, եթե, իհարկե, դեռ կամք կա, ոչ թե հոսանքին տրվելու մարտավարություն»: