211652_close_icon
views-count2336 դիտում article-date 11:44 23-01-2021

Այսօր լուսադեմին Աշոցքում գրանցվել է -35 աստիճան սառնամանիք

Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Հանրապետության տարածքում hունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ը, բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում hունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք։ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Опубликовано Gagik Surenyan Пятница, 22 января 2021 г.

Նմանատիպ նյութեր