2953 դիտում
21:00 22-01-2021
Արցախում կրճատվել է անհայտ կորածին մահացած ճանաչելու ժամկետը
Արցախում զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանվել 1 տարի՝ գործողությունների ավարտից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համապատասխան օրենք է ընդունվել Արցախի Ազգային ժողովի հունվարի 22-ին կայացած արտահերթ նիստում:
Խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով՝ «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը՝ մանրամասնել է, որ օրինագծով ռազմական գործողությունների կապակցությամբ՝ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն կընձեռվի:
Օրենքի կարգավորումները կտարածվեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա: Քննարկման արդյունքում՝ Արցախի խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:
Արտահերթ նիստի օրակարգում Կարեն Դանիելյանի ներկայացմամբ՝ քննարկվել է նաև Արցախի Հանրապետության «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով Հիմնադրամի շահառուների թվի և ապահովագրական հատուցումների չափի ավելացմամբ:
«Ըստ այդմ՝ ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կկատարվի պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի կախված եկամտի չափից, դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ սկսած 18000 դրամից մինչև 180000 դրամ: Կամավորականների հատուցում ստանալու իրավունքի ապահովման դեպքերում անձը կառավարության որոշմամբ սահմանված կարգով դիմելու է պաշտպանության նախարարություն, ստանա տեղեկանք, որի հիման վրա արդեն կարող է դիմել հատուցման հիմնադրամին և ստանալ հատուցում: Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում»,- մանրամասնել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը՝ հավելելով, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել 2020թ. սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ, իսկ դրոշմանիշային վճարների գանձումը իրականացնել 2021թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանի համար: Օրենքի այս նախագիծը ևս խորհրդարանը ընդունել է միաձայն քվեարկության արդյունքում:
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
20:48 08-12-2020
Անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանվում է մեկ տարի. ՊՆ
Այս բաժնից
634 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
517 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
742 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am