211652_close_icon
views-count5857 դիտում article-date 17:03 22-01-2021

Վրաստանը փետրվարի 1-ից կվերացնի ավիահաղորդակցության արգելքը

Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը որոշում Է ընդունել փետրվարի 1-ից վերացնել կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության արգելքը, որը համավարակի պատճառով երկրում գործում Էր 2020 թվականի մարտից: Հունվարի 22-ին այդ մասին ճեպազրույցում հայտարարել Է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնեւան: «Փետրվարի 1-ից մենք հնարավոր համարեցինք չեղյալ հայտարարել կանոնավոր թռիչքների սահմանափակումները եւ բոլոր ավիաընկերություններին, որոնք մինչ այդ աշխատել են Վրաստանում կամ կցանկանան սկսել ախատել, թույլ տալ զբաղվեն իրենց գործով»,- ասել Է նա: Ինչպես նշել Է Տուռնեւան, այժմ իշխանությունները կզբաղվեն այն կանոններով, ըստ որոնց օտարեկրացիներին կթողնեն Վրաստան: Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին: 2020 թվականի մարտին իշխանությունները որոշում ընդունեցին սահմանել ուղեւորափոխադրումների լիակատար արգելք: Անցյալ տարվա ամռանը Էկոնոմիկայի նախարարությունը որպես բացառություն որոշ ավիաընկերությունների թույլատրել Է կատարել ուղեւորափոխադրումներ: Այս պահին Վրաստանից ինքնաթիռները կանոնավոր հիման վրա թռչում են Բեռլին, Մյունխեն, Փարիզ, Ռիգա, Ամստերդամ, Աթենք, Վարշավա, Վիեննա, Վիլնյուս, Դորտմունդ, Դոհա, Կատովիցե եւ Միլան: Այսօրվա դրությամբ Վրաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 251 974 դեպք, ինչը կազմում Է երկրի բնակչության 6,78 տոկոսը: Ապաքինվել Է 238 737 հիվանդ, մահացել Է 3 022 մարդ, հաղորդել Է «[url=https://tass.ru/ekonomika/10523991]ТАСС[/url]»-ը:

Նմանատիպ նյութեր