211652_close_icon
views-count2866 դիտում article-date 11:06 28-01-2015

Թբիլիսին ու Մոսկվան այդպես էլ համաձայնության չեն եկել ավիահաղորդակցության շուրջ բանակցություններում

Վրաստանի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների միջև երկու երկրների մայրաքաղաքների միջև կանոնավոր ավիաչվերթների վերաբերյալ անցկացված 2-օրյա բանակցություններն անարդյունք են ավարտվել, հաղորդում է NewsGeorgia-ն: «Խոսքը գնում էր չվերթների հաճախականության մասին: Կարևորագույն սկզբունքը վրացական ավիաընկերությունների, մեր երկրի, սպառողների շահերը պաշտպանելն է: Առայժմ կգործի շաբաթական 18 չվերթի գրաֆիկը: Հայտնի է, որ ավելի վաղ ես ստորագրել եմ 18 չվերթների գրաֆիկի մասին ժամանակավոր համաձայնագիր, որն ուժի մեջ է լինելու մինչև հունվարի 31-ը: Մենք դեռ մի քանի օր ունենք»,-ասել է Վրաստանի Քաղավիացիայի ղեկավար Գուրամ Ջալագոլիան: ՌԴ-ի ու Վրաստանի միջև ավիահաղորդակցությունն ընդհատվել էր 2006 թվականին:

Նմանատիպ նյութեր