Բայդենը Սպիտակ տան աշխատասենյակից հեռացրել է կոճակը, որը սեղմելով՝ Թրամփը «Կոկա կոլա» էր պատվիրում
Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես նախորդներից շատերը, իր հայեցողությանբ փոխել է Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակի ներքին հարդարանքը: Այսպիսով, լրագրող Նյուտոն Դանը իր թվիթերյան էջում նշել է, որ դեմոկրատը սեղանից հանել է «դիետիկ կոլայի» շտապ կանչման կոճակը, որը տեղադրվել էր նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջով:
«Նախագահ Բայդենը հեռացրել է դիետիկ կոլայի կոճակը: Երբ Թիմ Շիփմանը (The Sunday Times- ի քաղաքական խմբագիրը) և ես հարցազրույց էինք վերցնում Դոնալդ Թրամփից 2019 թվականին, մենք հիացած էինք փոքրիկ կարմիր կոճակի ազդեցությամբ: Վերջում Թրամփը սեղմեց այն, և կառավարիչը արծաթե սկուտեղի վրա արագ դիետիկ կոլա բերեց: Հիմա այն չկա»,-գրել է լրագրողը:
Հիշեցնենք, որ դեմոկրատ Ջո Բայդենը նախագահի լիազորությունները ստանձնել է հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
President Biden has removed the Diet Coke button. When @ShippersUnbound and I interviewed Donald Trump in 2019, we became fascinated by what the little red button did. Eventually Trump pressed it, and a butler swiftly brought in a Diet Coke on a silver platter. It's gone now. pic.twitter.com/rFzhPaHYjk
— Tom Newton Dunn (@tnewtondunn) January 21, 2021