211652_close_icon
views-count1553 դիտում article-date 13:53 22-01-2021

Թուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 20 զինյալ է ձերբակալվել

Թուրքիայի անվտանգության ծառայությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ զինյալների դեմ իրականացրել է գործողություններ, որոնց ընթացքում ձերբակալվել է 24 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է խմբավորման 10 անդամ, որոնք մեղադրվում են օտարերկրյա քաղաքացու սպանության համար.զոհի ազգությունը չի նշվում: Ուրբաթ օրը ևս 14 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել Թուրքիայի հյուսիսային Սամսուն նահանգում ԻՊ-ին անդամակցման կասկածանքով, նրանց թվում են Սիրիայի 4 և Իրաքի 10 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր