3202 դիտում
23:48 21-01-2021
Նիկոլը մնում է իշխանության, որպեսզի վերջնանպատակին հասցնի Հայաստանի ամբողջական թրքացման ծրագիրը. Նարեկ Մանթաշյան
Նիկոլը մնում է իշխանության, որպեսզի վերջնանպատակին հասցնի Հայաստանի ամբողջական թրքացման ծրագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:
«Նիկոլը եկել է Արցախը հանձնելու և Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ծրագրով
Ինչու՞ հողերը չհանձնվեց թղթով, այլ նման դավաճանական պատերազմով։
Թուրքերի հիմնական նպատակներից էր կոտրել և բարոյալքել հայ ազգին, զրկել նրան դիմադրության որևէ ռեսուրսից: Հուսալքություն առաջացնել և ստեղծել մի իրավիճակ, երբ ժողովրդի մի զգալի մասը համաձայն կլինի ցանկացած նվաստացուցիչ զիջումների, միայն թե պատերազմ չվերսկսվի:
Թուրքական ծրագիրն այս փուլում հնարավոր չեղավ ամբողջությամբ կյանքի կոչել, քանի որ Ռուսաստանն այն թույլ չտվեց, քանի որ ծրագիրը բախվեց ՌԴ աշխարհաքաղաքական շահերին։
Նիկոլը մնում է իշխանության, որպեսզի վերջնանպատակին հասցնի Հայաստանի ամբողջական թրքացման ծրագիրը:
Բոլոր նրանք, ովքեր աջակցում են Նիկոլին, համարվում են կոլաբորացիոնիստներ։
Պատմությունը ցույց է տալիս, որ
կոլաբորացիոնիստները հիմնականում արժանանում են հասարակական նվաստացման, բանտարկվում և մահապատժի ենթարկվում:
Օրինակ՝ Ֆրանսիայում երկրորդ աշխարհամարտից հետո, միջին հաշվարկներով, մահապատժի են ենթարկվել 10 500 կոլաբորացիոնիստներ. ոմանք դատական, մյուսները՝ արտադատական գործընթացներով:
Կոլաբորացիոնիստները և իրենց ընտանիքները անիծվելու են մի քանի սերունդ: Իրենց երեխաները ամաչելու են ասոցացվել իրենց ծնողների հետ և փոխելու են ազգանուները:
Հաջորդիվ կոնկրետ օրինակներով կսկսեմ ներկայացնել կոլաբորացիոնիստների ցանկը և զուգահեռներ կտանեմ տեղական կոլաբորացիոնիստների հետ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նիկոլը եկել է Արցախը հանձնելու և Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ծրագրով Ինչու՞ հողերը չհանձնվեց թղթով, այլ նման...
Опубликовано Narek Mantashyan Четверг, 21 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
2509 դիտում
22:53 03-04-2022
Պայքարեք, որպեսզի մեր երեխաները և մեր թոռները ապրեն հզոր ու անվտանգ Հայաստանում. Նարեկ Մանթաշյան
8017 դիտում
18:47 22-11-2017
«Ուիգանի» խաղացողը գոլ է խփել ու փոխարինվել, որպեսզի հասցնի կնոջ ծննդաբերությանը
Այս բաժնից
1093 դիտում
22:06 06-01-2025
Փաշինյանը Արուճ կատարած այցի մասին տեսանյութ է հրապարակել
802 դիտում
18:23 06-01-2025
Ջերմուկից 22 կմ հյուսիս-արևմուտք 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
775 դիտում
17:51 06-01-2025
Ապարանում և Արթիկում մառախուղ է, ավտոճանապարհները մշակվում են աղ ու ավազով